«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։

Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։

Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել։

Եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։

Այս հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ ադրբեջանական ուժերի ներխուժումը Սև լճի հատված։ Ադրբեջանական կողմը միջանցքը պատկերացնում է Հայաստանի հարավի ամենանեղ՝ Իշխանասար-Սիսիան-Նախիջևան հատվածում։

Մեզ ասացին նաև, որ էլիտար հյուրերի հեռանալուց հետո Փաշինյանի աշխատակազմը հյուրանոցի տեսախցիկների դիվիարներն ու սերվերներն է իր հետ վերցրել-տարել, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի։

ԱՅս հանդիպման մասին տեղյակ է նաև ռուսական կողմը, և ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղել է տալիս ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել