Թե բա` ծնունդ, կնունք, ընգերներով հավաքվել ուրախանալ կարելի ա՞, իսկ գինու փառատոն անել չի կարելի՞:
Հա´, չի կարելի, փոքրիկներ և մեծիկներ: Գիտե՞ք խի չի կարելի: Որովհետև գայլը մտել ա գյուղդ, հասել ա սարիդ գլխին ու ատամները սրած սպասում ա տենա ոնց ա հարմարացնում խժռի քեզ, իսկ դու վիձիծե լի ապրում ես ու ապրեցնում... Ու՞մ ես ապրեցնում, ի՞նչն ես ուզում վայելես: Էդ խելքով ինչքա՞ն ես «վայելելու»: Բա վայելող մարդը կուզենա կարճաժամկետ հեշտանք ապրի՞, փոխարենը իրան մոռթելու վտանգը վերացնի ու կյանքը երկար տարիներ վայելի: Ինչ եք էլի խոսում, ինչով եք արդարանում: Ամոթ ա: Հելնեիք էդքանով մի անգամ ինքակազմակերպվեիք բա, ձեր ապրելու ցանկությունը ցույց տայիք, կապիտուլյանտին` ձեր ապրելու գլխավոր ռիսկին դեմ հանդիման գնայիք: Հ՞ն, բան չկա՞ ասելու:
Հ.Գ.
Բա որ ասում են տնտեսությանը գիտե՞ք ինչ օգուտ ենք տալիս: Տղաներ և աղջիկներ, դուք գիտե՞ք, որ մեր տնտեսությունն էնքան հետույքային վիճակում ա, որ ձեր արածը նման ա պղտոր ծովի մեջ մի կաթիլ մաքուր ջուր լցնելուն: Գրոշի արժեք չունի: Պատճառները թողած հետևանքները չեն վերացնում: Թարգեք էդ կռուտիտները:
Հ.Գ.1.
Կնունք-ծնունդ` մեծ քեֆ-ուրախություններն էլ եմ ատում նոյեմբերի 9-ից հետո: Ոչ մասնակցել եմ մասսայական կայֆերի, ոչ էլ կմասնակցեմ, քանի դեռ էս օրին ենք:
Հ.Գ.3.
Իսկ համաքաղաքային գինու փառատոնին մասնակցելով դուք ցույց եք տալիս քաղաքի վերաբերմունքը: Ու էդ հեչ նույնը չի, ինչ ձեր նեղ ընկերական շրջապատով հավաքվելը:
Дебили бля...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել