Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 28-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրը հատուկ չի տոնում։

«Օրս սկսել եմ սովորականի պես, այս տարի տոնական տրամադրություն չունեի։ Առավոտյան արթնացել եմ, ինչպես սովորական օրերին։ Անակնկալներ ևս չեմ ունեցել, որովհետև քաղաքից դուրս եմ գտնվում։ Հատուկ ծննդյանս օրվա համար չէ, որ գնացել եմ, ուղղակի այս շրջանում ազատ էի, որոշեցի Երևանում չմնալ։ Հաճախ եմ գնում քաղաքից դուրս, բնականության շղթայի մեջ եմ։ Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերը շատ գեղեցիկ են, թեև Հայաստանում բոլոր տեղերն էլ յուրահատուկ բնություն և էներգետիկա ունեն»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ կեսգիշերին տորթ է ունեցել, մոմեր փչել, բայց հատուկ երազանք այդ պահին չի մտապահել։


«Այս տարի բոլորիս երազանքը, կարծում եմ, նույնն է. ուզում եմ այնպիսի մթնոլորտում ապրենք, որ ամենօրյա ռեժիմով չմտածենք կյանքի ու մահվան սահմանագծի մասին։ Ես սիրում եմ իմ երազանքները նպատակների վերածել, արագ կատարվում են։ Ճանապարհին, իհարկե, բարդություններ լինում են։ Եթե դրանցից կոտրվում ես, պետք է վերանայես իրավիճակը, եթե այնպիսի փորձություն է, որից հետո շարունակելու հնարավորություն կա, չեմ կոտրվում։ Իմ կյանքի ճանապարհները բարդ են եղել, բայց շնորհակալ ու գոհ եմ դրանց համար։ Դրանք հնարավորություններ էին ինքս ինձ ճանաչելու, զարգանալու և բացահայտելու համար։ Դեռ ինձ բացահայտում եմ։ Եթե ինչ-որ պահի՝ թեկուզ 60 տարեկանում հասկանամ, որ լիարժեք բացահայտել եմ ինձ, տխուր կլինի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել