Starnews.am-ը գրում է.

Ինչպես միշտ՝ Starnews-ն ամփոփում է շաբաթը:

Հերթական անգամ մեր տեղեկությունը, որ Սոֆյա Պողոսյանը հղի, հաստատվեց: Դերասանուհին հրապարակեց լուսանկար՝ ցուցադրելով կլորացած փորիկը:  Հավելենք, որ Starnews-ն առաջինն էր հրապարակել Սոֆյայի հղիության մասին, մենք մեկնաբանություն էինք խնդրել դերասանուհուց, սակայն նա նշել էր, որ ամեն բան կներկայացնի մոտ օրերս իր պաշտոնական էջում, ինչն էլ արեց:

Ի դեպ, այս շաբաթ Starnews-ը նաև  բացահայտեց հղի Լիլիթ Հովհաննիսյանի երեխայի սեռը: Երգչուհին դեռևս գաղնի է պահում այդ նորությունը, բայց Starnews-ի տեղեկություններով երգչուհին տղա է ունենալու:

Հիշեցնենք, որ հենց Starnews-ն առաջինն էր հայտնել Լիլիթ Հովհաննիսյանի հղիության մասին, որից հետո միայն երգչուհին Ինստագրամում հրապարակել էր կլորիկ փորիկով տեսանութը: 

Մինչ Սոֆյան և Լիլիթը պատրաստվում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն, նախկին ամուսիններ Անահիտի և Հայկո բաժանման մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում, ըստ լուրերի՝ Հայկոն ամուսնալուծությունից հետո սկսել է չարաշահել ոգելիցը, համենայն դեպս՝ վերջին բոլոր լուսանկարներում նրա ձեռքերում կարելի է տեսնել խմիչքի համար նախատեսված բաժակ:  Ի դեպ, Անահիտն էլ խոստովանել է, որ հաճածում է հոգեբանի:

Հատկանշականն այն է, որ Անահիտի և Հայկոյի բաժանումը տարիներ առաջ կանխատեսել էր էքստրասենս Անի Գրիգորյանը: Նա դարել էր  «6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ, երբ հյուրն Անահիտն էր:  Նա դավաճանություններ էր կանխատեսել, սակայն Անահիտը բոլոր մեկնաբանություններին միայն ծիծաղով էր արձագանքել:

Այս շաբաթ վերջ դրվեց Գոհար Ավեսիյանի բեմադրությանը: Նախ նա պարբերաբար ակնարկում էր ամուսնալուծության մասին, գրառումներ անում՝ խոսելով այն մասին, որ կանայք ներկայումս ավելի շատ են վաստակում, սակայն սիրո փոխարեն միայն քննադատության են արժանանում իրենց ամուսինների կողմից:

Բացի դրանից՝ նա հեռացրել էր ամուսնու հետ բոլոր լուսանկարները, ինչպես նաև ավելի ուշ էլ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ այն հարցին՝ թե որտեղ է իր ամուսինը, հումորային լուսանկար էր տեղադրել, որում ասվում էր. «Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ, որովհետեւ բաժանվեցին»:

Սակայն Starnews-ի աչքից չէր վրիպել, որ այս ընթացքում Գոհարի սկեսուրը նրանց տանն էր, նա պատահաբար հայտնվել էր նրա սթորիում: Օրերս Գոհարը մեկնել էր Սոչի, որտեղից պարբերաբար սթորիներ էր տեղադրում, սակայն դրանցից և ոչ մեկում չէր երևում նրա ամուսինը՝ Սերգեյը: Սակայն պապարացիները լուսանկարել են նրանց միասին Սոչիում զբոսնելիս:

Нет описания.

Starnews-ին այս շաբաթ հայտնի է դարձել, որ  ըստ լուրերի՝ Օլյա Հակոբյանը կրկին միայնակ չէ և կրկին նրա կողքին հանրային մարդ է: Արդեն տևական ժամանակ է, ինչ ըստ լուրերի՝ Օլյա Հակոբյանը և դերասան Դավիթ Աֆրիկյանը սիրավեպ ունեն: Նրանք  ծանոթացել էին սերիալի նկարահանման ժամանակ, որում հիմնական խաղընկերներ էին, սակայն նրանց շփումը սերիալի ավարտից հետո էլ չի ավարտվել:

Օլյան ու Դավիթը գրեթե ամենուր միասին են, Դավիթը հաճախ է հայտնվում Օլյայի սթորիներում և փոսթերում, հիմա էլ միասին միջոցառումներ են վարում: Ըստ մեր աղբյուրի՝ նրանք սիրավեպի մասին հաստատում են միայն ընկերական շատ մտերմիկ շրջապատում, մյուսների համար պարզապես ընկերներ են:

Հավելենք նաև, որ ամուսնալուծությունից հետո Օլյան հարցազրույցներում հաճախ էր նշում, որ այլևս երբեք չի ամուսնանալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել