Այս քաղաքը թշնամուն հանձնած մարդը, բացի դրանից, որ դեռ ողջ է, ուզում է բացատրություններ լսել, թե ինչումն է իր դավաճանությունը: Պատերազմը սովորական երեւույթ չէ։ Պատերազմի ղեկավարների համար լինում է երկու ելք` հերոս կամ դավաճան: Այս քաղաքն ազատագրող մարդիկ, այդ թվում Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սեյրան Օհանյանը եւ մյուսները հերոսներ են, իսկ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը եւ նույնիսկ հիշատակման համար անարժան մյուս սրիկաները` դավաճան ու թշնամի: Որպես հայ ժողովրդի ամենամեծ թշնամի նրանք այլևս դաջված են մեր ժողովրդի պատմության մեջ: Պատերազմի մեկ այլ հանցագործ եւ իր ժողովրդի մեծագույն թշնամի Ադոլֆ Հիտլերը գտել էր լուծում, որն իրեն հնարավորություն տվեց սեփական ականջներով չլսել իր երեսին նայող ու դավաճան, թշնամի, ստոր, տականք եւ այլ բառերով դիմավորող մարդկանց «ողջույնները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել