Tert.am-ը գրում է.

Այսօր առավոտյան բազմաթիվ պատգամավորներ այդ հարցը բարձրացրել են, հիմա դահլիճում չեն, մի քիչ զարմանում եմ և տարակուսում եմ, թե առավոտյան այդ դողդողացող ձայներով, կիսաուշագնաց ելույթների ֆոնին ինչո՞ւ իրենք այստեղ չեն հիմա: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիերի պահման թեմային՝ այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երբ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը զեկույցով էր հանդես գալիս։

«Եթե այդ հարցը իրենց այդքան հետաքրքրում էր, այստեղ դահլիճում բղավում էին և մեր կարծիքն էին ուզում իմանալ, հիմա ինչո՞ւ այստեղ չեն և այդ հարցը չեն բարձրացնում առողջապահության նախարարին»,-ասաց նա:

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց.«Բարձր հուզումնային ալիքի ականատես ենք լինում, որը գուցե  միանշանակ որոշ առումով հասկանալի է, բայց կարծում եմ՝ ինչ-որ առումով էլ այլ շրջանակների կողմից ռացիոնալիզմից, քանի գնում՝ հեռանում է: Բազմիցս նշել եմ, որ շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձիք խստագույնս պատժվեն, պատասխանատվություն կրեն: Այո՛, ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում և չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երևույթ»,-ասաց նա և նշեց, որ եղել է խիստ անփույթ արարք, որն իր գնահատականն ունեցել է:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քննության ընթացքում ինչ որ կպարզվի, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Նա հորդորեց, որ բոլորը մնան օրենքի շրջանակներում:

«Ամբողջ համակարգը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, պատերազմի առաջին օրվանից իր նվիրյալ բժիշկների, սանիտարների, դատաբժիշկների ծառայություն է բերել այս դժվար գործը իրականացնելու հետ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել