Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Արցախի կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուները փոխանցեցին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին։

Աղաբեկյանը 2000-ից 2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նա ունի զինված ուժերի գեներալ -լեյտենանտի զինվորական կոչում և «Արցախի հերոս» է։

Հիշեցնենք, որ նա Արայիկ Հարությունյանի խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել