Մարդկության պատմության մեջ հանդիպել են դեպքեր, որոնք ստիպում են մտածել մեխանիզմի մասին, որն ունակ է կենդանի մարդուն տարբեր տարածություններ տեղափոխել։ 1995 թ. Մայք Մարկում անունով տղայի հետ արտասովոր դեպք տեղի ունեցավ։ Նրան անվանում էին խելագար, քանի որ նա երկար ժամանակ փորձում էր ժամանակի մեքենա ստեղծել սեփական տան տանիքին՝ Միսուրի նահանգի Սթենբերի քաղաքում։ Իր գյուտին Մայքը խորհրդանշական անվանում է տվել՝ Ջեյքոբսի աստիճան։

Մեխանիզմը ստեղծելու համար տղան օգտագործել է կոմպակտ-սկավառակների մոդիֆիկացված լազերներ, որպեսզի երկու կոնտակտների միջև հնարավոր լինի նվազեցնել օդի ճնշումը։ Բոլոր մանիպուլյացիաներից հետո Մայքը գործարկել է մեքենան և հետաքրքրական արդյունք նկատել։ Նա տեսել է ջերմային հետքի առաջացում, որը, որպես կանոն, հանդիպում է տաք ասֆալտի վրա։ Սակայն հետքը կլոր ձև ուներ։  Մարկումն այդ հետքի մեջ երկաթե պտուտակ է նետել, որը, ըստ նրա, անհետացել է։

Մայքն էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանող էր և առանձնանում էր իր խելքով։ Սակայն մի բարդություն գոյություն ուներ. մեքենային աշխատելու համար մեծ քանակությամբ էներգիա էր հարկավոր։ Նրա փորձը հանգեցրել մի քանի թաղամասներում լույսի անջատման։ Տղային ձերբակալեցին, և պարզվեց, որ նա տրանսֆորմատորները հափշտակել է։ Սակայն անգամ դրանից հետո Մարկումը չէր պատրաստվում հանձնվել։ Տեղի ռադիոյի օգնությամբ գումար հավաքելով, որտեղ նրան հարցազրույցի էին կանչել, նա գործի անցավ։

Մեկ տարի անց նա հայտարարեց, որ արդեն մոտ է ժամանակի մեքենայի ստեղծմանը։ Այնուհետև անհետացավ, և մինչ օրս տղայի մասին ոչինչ հայտնի չէ։ Մայքին չգտան սեփական տանը, քաղաքում և դրա սահմաններից դուրս։

Ռեալիստներն ու ոստիկանությունը ժամանակի մեքենայով նրա հեռանալու վարկածին նշանակություն չտվեցին։ Որոշ ժամանակ անց այն ռադիոյին, որին հարցազրույց էր տվել Մարկումը, զանգահարեց մի լսող և արտասովոր պատմություն պատմեց։ 1930-ականներին կալիֆորնիական լողափերից մեկի ափին երիտասարդ տղայի դի են գտել, որը գտնվել է մետաղական խողովակի մեջ։ Նրա կողքին անհասկանալի սարքավորում է հայտնաբերվել՝ շատ նման բջջային հեռախոսի։ Բոլոը հիշեցին, որ երբ Մայքին հարցրել էին հարցազրույցի ընթացքում, թե ժամանակի մեքենայով տեղափոխվելու դեպքում ինչ կվերցնի իր հետ, նա պատասխանել է՝ միայն բջջային հեռախոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել