Սարդերը կարողանում են հաղթել ոչ միայն մյուս միջատներին։ Նրանք ունակ են բռնելու անգամ գորտերի և օձերի։ Եվ չնայած որ սարդերի մեծ մասն անվնաս է, հանդիպում են այնպիսի տեսակներ, որոնք չափազանց վտանգավոր են։

Սև այրի

Սարդի այս տեսակն ամենաթունավորներից մեկն է մոլորակում։ Դրա թույնը մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան որոշ օձերի արձակած թույնը։ Սակայն սա վերաբերում է միայն էգ առանձնյակներին։ Արուների և երիտասարդ սարդերի թույնը վնաս չի ներկայացնում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։

Ինչպես և սարդերի մյուս տեսակները, սրանք ևս որսում են միջատներ։ Հայտնի է, որ սարդի այս տեսակի հյուսած սարդոստայնը ամենաամուրն է։ Ընդհանուր առմամբ ագրեսիվ չեն, սակայն կարող են հարձակվել, եթե որևէ մեկը համարձակվի խաթարել սարդերի բնականոն կյանքը։

Վայրի բնության մեջ սև այրի կոչվող սարդերն ունեն բազմաթիվ թշնամիներ։ Որոշ թռչուններ սնվում են նրանցով, սակայն ոչ հաճախ։ Մարտի մեջեն գտնվում նաև այլ տեսակի սարդերի հետ։

Բրազիլական թափառող սարդ

Սա ամենաթունավոր սարդն է աշխարհում, որը հազվադեպ է հարձակվում մարդու վրա։ Եթե անում է դա, ապա առանց հատուկ ու ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության՝ մարդու կյանքը փրկել հնարավոր չէ։

Հանդիպում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում։ Մարմնի երկարությունը հասնում է 5 սմ-ի, վերջույթների երկարությունը՝ 15 սմ-ի։ Որսի են դուրս գալիս գիշերային ժամերին։

Սարդի անվանումը պայմանավորված է նրանով, որ այն բնակության մշտական վայր չունի և մշտապես թափառում է։ Երբեմն մուտք են գործում մարդկանց բնակարաններ։

Այս սարդերը սիրում են բանաններ և հաճախ սողոսկում են այդ մրգով լի արկղերի մեջ։ Եղել են դեպքեր, երբ դրանք երկրի սահմաններից դուրս են եկել՝ հենց բանանի արկղերի մեջ թաքնված։ Սակայն այս սարդերի սննդակարգում հիմնական տեղը գրավում են ոչ թե բանանները, այլ մյուս սարդերը, թռչուններն ու մողեսները, որոնք չափսերով գերազանցում են սարդերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել