Hraparak.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստից հետո պատահաբար նկատեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին կառավարություն մտնելիս: Նա բարձրացավ վերև` ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի մոտ: Կարճ ժամանակ անց նա իջավ այնտեղից ու ետնամուտքով փորձում էր հեռանալ, երբ փորձեցինք ճշտել, թե ինչ նպատակով էր եկել կառավարություն:

Դիտարկմանը, թե ինքը իրենց իշխանության համար բոլոր վտանգավոր օրերին է գալիս կառավարություն` հիշեցնելով, որ նաև ԳՇ պետի հայտարարության ժամանակ էինք իրեն այստեղ տեսել, Սիմոնյանն արձագանքեց. «Ինձ համար վտանգավոր օր չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել