Hraparak.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ամեն ինչ անում էր, որ չպատասխանի լրագրողների հարցերին, չնայած` շատ ջերմ, ժպիտը դեմքին կանգնել ու լսում էր մեր հարցերը: Բայց բովանդակային պատասխաններ չէր տալիս:

Նա հատկապես չէր ուզում պատասխանել Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանի հարցերին: Ի վերջո, նա համաձայնեց համբերատար լսել Սյուզիի հարցը, հետո, երբ ավարտեց, որոշեց ճշտել նրա ինքնությունը:

«Կներեք, Դուք Apple-ի լրագրո՞ղ եք»,-նայելով լրագրողի հեռախոսի լոգոյին` հարցրեց Դումանյանը:

Հետո, երբ իմացավ` որ լրատվամիջոցից է, շնորհակալություն հայտնեց, չպատասխանեց հարցին ու գնաց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել