Գիտե՞ք՝ ինչո՞ւ է Բաքվի բռնապետն այնքան լկտիացել, որ իրեն թույլ է տալիս խոսել այն մասին, թե հայերս՝ որպես ժողովուրդ չենք կարող պետություն կառուցել։ Որովհետև, ցավալիորեն, մենք դեռ հանդուրժում ենք, որ թեկուզ ձևական առումով, բայց մեզ բոլորիս՝ որպես ազգ և պետություն, «ներկայացնի» Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը։։
Հենց այս պարտվողական վարչախմբի և դրա կապիտուլյանտ պարագլխի գոյությունն է անարգալից այն խարանը, որն առիթ է տալիս նաև թշնամուն մեզ նայել քամահրանքով ու ծաղրով և բարբաջել, թե մենք ունակ չենք պետություն կերտելու՝ սրտի խորքում վախենալով Հայաստանի վերածննդից։
Մինչդեռ, եթե նայենք քարտեզին, հենց Հայաստան պետությունն է, որ նույնիսկ այս աղետալի կառավարմամբ, պատկերավոր ասած, սեպի պես ճեղքել է համաթուրանական միասնական աշխարհագրության երազանքը, իսկ թեկուզ բզկտված Արցախը՝ տապարի պես կախվել դրա գլխին՝ այն հավերժ գերեզման ուղարկելու թուլացած, բայց դեռևս չկորսված հնարավորություններով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել