News.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները սեւ ցուցակ է մտցրել երեք բուլղարացու եւ 64 ընկերություն, որոնք կառավարում են նրանք՝ նրանց մեղադրելով Եվրոպական միության անդամ երկրում կոռուպցիայի հանցակցության մեջ։

ԱՄՆ ֆիննախը հայտարարել է, որ պատժամիջոցներ է մտցրել գործարար եւ օլիգարխ Վասիլի Կրոումով Բոժկովի դեմ՝ նրան մեղադրելով «բուլղարական կառավարության վրա ռուսական ղեկավարության ազդեցության խողովակի ստեղծման պլանավորման մեջ»։

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է մտցրել նաեւ խորհրդարանի նախկին պատգամավոր Դելյան Սլավչեւ Պեեւսկու, նախկին պետական պաշտոնյա Իլկո Դիմիտրով Ժելյազկովի եւ 64 ընկերությունների դեմ, որոնք պատկանում կամ վերահսկվում են այս եռյակի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել