Armeniasputnik.am-ը գրում է.

Աբովյան փողոցում սպանված տղամարդը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրավապահ համակարգի աղբյուրը։

Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածի անունը Հովո է, որը Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:

Убийство на улице Абовяна

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում է եղել Ռաֆայել Մարդոյանը, որն այս պահին ոստիկանությունում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել