Pastinfo.am-ը գրում է.

Արտահերթ ընտրություններին մասնակցելու եմ և իմ ձայնը տալու եմ գործող իշխանությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով՝ համացանցում հրապարակված լուսանկարներին, որտեղ հայ զինծառայողների մարմինները պահվում են անմխիթար վիճակում, ՊԵԿ նախագահն ասաց․«Շատ վատ գնահատական պետք է տամ, կա այդ արարքին այլ գնահատական, կամ որևէ մեկը կարող է այլ գնահատական տալ, պաշտոնանկություններ կլինեն, թե չեն լինի, կոմպետենտ անձիք կորոշեն, ես որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի իմ բացասական վերաբերմունքն եմ ունեցել այդ երևույթի նկատմամբ»:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ դեռևս 2021թ-ի հունվարի 1-ից վեցամսյա ժամկետով սահմանափակվել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը.

«Հունիսի 1-ից Վարաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում արդեն թույլատրվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը, սակայն այդ սահմանափակումը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից հնարավոր ներկրվող, այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ»,-ասաց ՊԵԿ նախագահը և հորդորեց սահմանով թուրքական ապրանքների ներմուծում չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել