Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երեւանի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։ Օրը ցերեկով սպանել են մի քաղաքացու։

Այս պահին ոստիկանները տարածքը փակել են ժապավեններով, կատարում են տարածքի զննություն, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեագետները։ Դիակը դեռեւս գտնվում է սպանության վայրում։

Նշենք նաեւ, որ դեպքի վայր են ժամանել դատաբժիշկները եւ փորձաքննություն են իրականացնում։ Տարածքն ամբողջությամբ արյունով է պատված։ 

Քիչ առաջ մեր նկարահանող խումբը, տեղում տեսնելով դիակը, նկատեց, որ սպանվածի գլխի հատվածն ամբողջովին արյունով է պատված։ Նախնական դժվար է ասել, թե քանի կրակոց է եղել, սակայն գլուխն ամբողջությամբ, կարելի է ասել, ջախջախված է։ 

Նախնական վարկածով՝ հենց գլխի հատվածում է եղել կրակոցը։ Հետագայում կփորձենք իրավապահներից ավելի հստակ մեկանաբանություն ստանալ։ 

Մեր թղթակիցը տեսել է այն պարկուճը, որի գնդակից մահացել է քաղաքացին, դա ատրճանակի պարկուճ է։ Ենթադրվում է, որ կրակոցը եղել է ատրճանակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել