Hraparak.am-ը գրում է.

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։

Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, Խոսրովյանը «խոստովանել է, որ 1994 եւ 2020 թվականներին գտնվել է Լեռնային Ղարաբաղում։ Դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալու ընթացքում Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիեւան հանդիպել է Խոսրովյանի եւ Մկրտչյանի հետ։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 9-ին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել