Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե 2020թ.-ին պետական համակարգում որքան պարգևավճար է տրվել։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր 17 րոպե տևողությամբ ելույթում այդպես էլ չհրապարկեց անհրաժեշտ թվերը։

Բաբկեն Թունյանը նկատեց՝ նախարարի պաշտոնակատարն այդպես էլ չհրապարակեց անհրաժեշտ թվերը. «Այնպես ստացվեց, որ այն ամենակարևոր հարցը, որը հետաքրքրում էր մեզ, չստացանք։ Համբերատար լսեցինք, բայց պատասխանը չլսեցինք։ Եթե դա որոշակի ժամանակ կամ ջանք է պահանջում, կառաջարկեմ, որ մինչև հաջորդ զեկուցողները խոսեն, այդ թիվը հնչեցնեք։ Եթե մենք այդ թիվը հստակ չենք ասում, դա այլ սխալ ինֆորմացիաների տարածվելու տեղիք է տալիս»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի կարծում՝ այդ թվերը հրապարակելով կհաջողվի լուծել շահարկման առարկա դարձող խնդիրը։ Նա նշեց, որ պետական համակարգում պարգևատրումների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել