Tert.am Լife-ը գրում է.

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ինչի առթիվ հայ հայտնիները գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում։ Tert.am Life-ն առանձնացրել է դրանք և ներկայացնում է ստորև։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ, որը շուտով կդառնա 2 տարեկան և գրել. «Շնորհավոր տոնդ, մեր հրաշք աղջիկ: Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով: Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ: Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը: Շնորհավոր Հունիսի 1»։

Շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանը ևս լուսանկարներ է հրապարակել որդու՝ Ալեքսանդրի հետ։ Նա այս տարի կավարտի առաջին դասարանը, շուտով կդառնա 7 տարեկան։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավոր տոնդ, տղես։ Երանի բոլոր մանուկներն անհոգ ու խաղաղ մանկություն ունենան»,- լուսանկարին կից գրել է Գրիշան։

Շնորհավորական գրառում է արել նաև «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը` լուսանկարներ հրապարակելով դստեր՝ Արիանայի և որդու՝ Ալեքի հետ ու գրել․

«Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Տալով նրանց թերևս ամենակարևորը` անսահման սեր։ Եվ թող բոլոր փոքրիկները լինեն առողջ՝ ունենալով խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»։

Իր 11 ամսական դստեր լուսանկարներն է հրապարակել և գրառում արել նաև դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը։

«Շնորհավոր հունիսի 1։ Թող աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ և երջանիկ»,- գրել է Աննան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել