Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրենը բացատրել է, թե ինչու է ՀՀԿ–ի հետ դաշինք կազմել ընտրություններին մասնակցելու համար։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են։

Վանեցյանը նման հայտարարություն է արել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությանը։

Նշենք, որ Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար դաշինք է կազմել ՀՀԿ–ի հետ։

ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով ՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը գուցե շատերի համար անսպասելի էր, բայց իրականում կանխատեսելի։

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների։ Այդ զոհերի կյանքերը հետ բերել հնարավոր չէ»,–ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել