Aysor.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Aysor.am-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք՝ այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել