Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ն Անվտանգության խորհրդի իր աղբյուրներից տեղեկացել է, որ Արա Այվազյանը դեմ է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ առաջարկին։ 

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանն Արա Այվազյանին է ներկայացրել առաջարկը, սակայն վերջինս հայտարարել է, որ չի կարելի նման առաջարկով հանդես գալ և դեմ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսի դրա մասին։

Մինչդեռ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն Արա Այվազյանին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, սակայն Արա Այվազյանը Մակունցի խոսքով դրա հետ կապված առնվազն առարկություն չի արել։

Նշենք, որ ԱԽ նիստից հետո հայտնի դարձավ, որ Արա Այվազյանն ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ընդ որում մինչ օրս նրա ազատման առաջարկությունը ՀՀ նախագահի աշխատակազմը չի ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել