Tert.am Լife-ը գրում է.

Մոդել Լյուսի Հայրապետյանը մարզասրահից լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչպես է հետևում իր սննդակարգին, որպեսզի միշտ լավ տեսք ունենա։

Նա նշել է, որ իր խորհուրդները տալիս է՝ հաշվի առնելով տարբեր մասնագետներից ու մարզիչներից իրեն հասած խորհուրդները:

«Կան մի շարք բաներ, որոնք ես չեմ ուտում, չեմ անում, չի ձգում արդեն,– գրել է նա, ապա նշել, որ խոսքն  ուրբաթ երեկոյին չի վերաբերում, այսդ օրերին իրեն ազատություն է տալիս :) -Ներքևում ինչ գրում եմ, այսօր ուժի մեջ չէ՝ մասնավորապես 1 բաժակ ջինը, ժամանակին քնելն ու քաղցրը։ Որպես կանոն շաբաթ առավոտյան սերոտոնին, դոֆամին, էնդորֆին... խառնում եմ իրար՝ շոկոլադը վկա։ Բայց ընկերուհիս, որը առողջ սննդի մասնագետ է, ասել է, որ երբեմն կարելի է, նույնիսկ անհրաժեշտ:)»։

Նախաբանից հետո Լյուսին կիսվել է իր փորձով․

  1. Արթնացա, թե չէ, խմում եմ 13 մեծ կում ջուր՝ սենյակային ջերմաստիճանի (ինչո՞ւ հենց 13, որովհետև սիրում եմ էդ թիվը 7-ից հետո, իհարկե, 7-ը քիչ է, 13-ը՝ օք)) ու համ էլ մի շնչով 13 կում ա ստացվում։
  2. Ջրից առնվազն 30րոպե հետո նոր միայն կուտեմ՝ գրանոլա, «խլեբցի», բանան ու ձուիկներ։
  3. Ուտում եմ հաճախ, բայց քիչ քանակությամբ, որ չուռեմ։ Համ էլ մկաններս չնեղանան ինձնից։
  4. Շաբաթը 1-2 անգամ անում եմ բեռնաթափում՝ 12-ժամյա չուտելը, բայց դա առանձին թեմա է, որ գրեմ երկար կստացվի։
  5. Հիմա ամենակարևորի մասին՝ ջուր, կարևոր հեղուկը, որը հանում է օրգանիզմից տոկսիններն ու սնուցում ուղեղն ու օրգանները: Ինձ մոտ ստացվում է օրը 1,5-2 լիտրը: Մի քիչ անհատական է, բայց դե շատ կարևոր։ Եթե ուզում եք մաշկը հարթ լինի, ջուրը ձեռքի տակ պահեք միշտ: Բայց այ երեկոյան ժամերին աշխատեք շատ չխմել, որպեսզի չհավաքվի օրգանիզմում ու մաշկի տակ։
  6. Վերջերս բացառել եմ պանիրը՝ ահավոր մեծ դժվարությամբ, որովհետև ես «մուկիկ» եմ ու ինձ շատ դժվար է առանց համով պանիրների, բայց դե աղ է. ջուր է հավաքում... Ի դեպ օրգանիզմի հավաքված ջուրը լավ հանում է մառոլը։
  7. Խմորեղեն, քաղցրեղեն, հաց... ոչ։ Ինձ էլ էր դժվար. քաղցրակեր եմ, բայց դե սովորելու վրա ա կամ փոխարինելու՝ չրով, սուջուխով, ընդեղեն ու մեղր իրար խառնած, մրգեր...
  1. Ի դեպ, մրգերի մասին: Մինչև 13:00, դրանից հետո չեմ ուտում, երեկոյան էլ չի կարելի. բնական շաքար! Ձմերուկի ֆրեշը այդ թվում։
  2. Ուտելու ժամանակ ջուր չեմ խմում, գազային ըմպելիքների համն եմ անգամ մոռացել, շատ չոր ու ժարիտից խուսափում եմ։
  3. Արագ սնունդ չեմ սիրել երբեք, հիմա էլ չեմ ուտում, առաջին հերթին մի բանի համար. նկատել եմ, որ դրանք ուտելուց հետո ինձ լավ չեմ զգում, ուռում եմ մի տեսակ ու ուղեղս դանդաղ ա սկսում աշխատել ու քունս էլ տանում ա։ Իսկ դա ինձ համար շատ անհանգիստ պրոցես ա՝ դե հասկացաք։
  4. Ուշ ժամերին հեշտ մարսվող բաներ եմ ուտում, բայց հիմնականում պահում եմ «21:00-ից հետո չեմ ուտում» ռեժիմը։
  5. Սուրճ չեմ խմում, թեյ՝ կանաչ կամ խոտաբույսերով, շատ եմ օգտագործում հում, չեփած սնունդ՝ թարմ բանջարեղեն ու կանաչեղեն։ Խոտի սիրահար եմ, ինչ խոսք։
  6. Եթե երիտասարդության հորմոնը կարևորում եք, ուրեմն փորձեք քնած լինել գիշերը 00:00-ից հետո։ Ես դեռ ուժեղ պայքարների մեջ եմ։
  7. Մարզումներս շաբաթական 3-4 անգամ՝ փոփոխելով ծրագիրն ու բաշխելով ըստ մկանային խմբի))
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել