Hraparak.am-ը գրում է.

Ժնեւյան հյուրանոցում, որտեղ հունիսի 16-ին հնարավոր է տեղի ունեցա Բայդեն-Պուտին հանդիպումը, ազատ տեղ չկա։ Ամրագրված են բոլոր համարները՝ հունիսի 11-18-ի համար։ Սակայն ակնհայտ որեւէ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում, որոնք կարող են հուշել, որ նման բարձր մակարդակի հանդիպում է նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ երկու գերտերությունների ղեկավարները հանդիպել էին նույն՝ Intercontinental հյուրանոցում դեռ 1985-ին։ Այն ժամանակ Խորհրդային Միության ղեկավարը Միխայիլ Գորբաչովն էր, Միացյալ Նահանգներինը՝ Ռոնալդ Ռեյգանը։

Նշենք, որ պաշտոնապես դեռեւս կողմերից ոչ մեկը չի հաստատել, որ հենց այդ հյուրանոցում է տեղի ունենալու հանդիպումը։ Հյուրանոցի աշխատակազմն էլ այս առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի անում։

Նշենք, որ մյուս հյուրանոցը, որտեղ պոտենցիալ կերպով հնարավոր է, որ տեղի ունենա Բայդեն-Պուտին հանդիպումը՝ Wilson Hotel-ն է, որտեղ նույնպես բոլոր համարները՝ հունիսի 11-18 ընկած ժամանակահատվածի համար ամրագրված են։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել