Tert.am-ը գրում է.

«Տարզան», «Մալիբուի փրկարարներ» և մի շարք այլ ֆիլմերից հայտնի ամերիկացի կինոդերասան Ջոզեֆ Լարան և նրա կինն ավիավթարի հետևանքով զոհվել են, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի է, որ 58-ամյա դերասանը և նրա կինը՝ սննդաբան Գվեն Լարան, եղել են նախօրեին Թենեսի նահանգում Cessna C501 ինքնաթիռի կործանման հետևանքով 7 զոհերի թվում։

Նշվում է, որ զույգն ամուսնացել էր 2018-ին․ նրանք ունեն դուստր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թենեսի նահանգում Cessna C501 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում լիճն է ընկել․ ինքնաթիռի բոլոր 7 ուղևորները մահացել էին։ 

Tarzan star Joe Lara dies alongside wife Gwen Shamblin Lara in US jet  crash | 7NEWS.com.au

Tarzan actor Joe Lara and wife Gwen Shamblin killed in Tennessee plane crash

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել