Երբ նյարդերդ անջատում ու դիտում ես Նիկոլի համար թաղապետերի կազմակերպած խղճուկ, փոքրաթիվ հանդիպումները, ակամայից պատկերացնում ես այն հանցագործին, որը անտեղյակ մարդկանց փորձում է համոզել, որ իր հանցագործությունն անխուսափելի էր:
Երեխաներ, բակերից հրավիրված անտեղյակ մարդիկ, մի քանի տնային տնտեսուհիներ և վերջ:
Ոչ մի մտավորական, ոչ մի գիտակից մարդ, հասարակության որևէ ոլորտի համար պատասխանատվություն կրող ոչ մի մարդ: Եթե այդ հանդիպմանը ներկա գտնվեն գիտակից քաղաքացիներ, առնվազն հինգ րոպեում 10 անգամ կհակադարձեն ու փաստերով կփակեն Նիկոլի բերանը: Բայց ո՛չ, կապիտուլյանտին պետք է անտեղյակ մարդկանց փոքրիկ խմբերի հետ հանդիպում, որտեղ նա փրփուրը բերանին, իր ստերը հալած յուղի տեղ կարող է անցկացնել:
Ի՞նչ անեն այդ խեղճ մարդիկ, որ կազմակերպված ձևով իրենց բերել են հերթական անգամ գլուխներն արդուկելու, ուղեղները լվանալու, խաբելու, կատարված հանցագործությունների համար արդարանալու:
Կապիտուլյանտը դեռ բարբաջում է, իսկ այդ ընթացքում արագացված տեմպերով ավիրվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այն հանրապետությունը, որի առաջնեկի ծննդյան 103-րդ տարեդարձը նշում ենք այսօր: Իսկ Արցախն աստիճանաբար մոռացվում է: Այսպես եթե շարունակվի, կապիտուլյանտն Արցախը հանձնելու համար պարգևավճար էլ կպահանջի ժողովրդից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել