Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Շոյգուն առաջարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկել:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, բայց նաև բոլոր սուր խնդիրները, որոնք ծագել են այս պահին», - ասել է Շոյգուն:

Հարությունյանն էլ ավելացրել է, որ մտադիր է համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկել, որը, նրա գնահատմամբ, շատ հաջող է զարգանում։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Մոսկվա է մեկնել երեկ առավոտյան։ 

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել