ArmLur.am-ը գրում է.

Այս պահին գյուղում լարվածություն չկա, հանգիստ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը:

Նշենք, որ երեկ երեկոյան հակառակորդը կրակոցներ է արձակել Կութի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկություն տարածեց, որ  վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել