Pastinfo.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանագծի Գեղարքունիքի հատվածում լարվածությունը գագաթնակետին է հասել ժամը հինգի մոտակայքում։ Մենք՝ դիտարկելով, որ հակառակորդի ներթափանցած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում են մեր պետական սահմաններից տարածքի խորքում՝ 1,5-ից 2,5 կմ խորությամբ, նկատել ենք, որ երկու ուղղությամբ փորձում էին իրենց ուժերը միավորել, ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն՝ իրենց համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանը՝ ներկայացնելով սահմանային վերջին զարգացումները։

Նրա խոսքերով՝ գնահատելով իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել գործողություն իրականացնող խմբին և գերեվարել 6 զինծառայողի։

Ասրյանը անդրադարձավ խոսակցություններին, թե ինչու են զինծառայողները զենք չեն կիրառել, նշել է, որ արդեն հայտնի է, որ նշված իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել իրավիճակն առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ թե մեր զինծառայողները, թե հակառակորդը ձեռնամարտի են բռնվել ունենալով իրենց հաստիքային զենքերը։
«Նույն իրավիճակը ստեղծվել է նաև այդ գործողության ընթացքում՝ մոտենալով մեր զինծառայողներին չորս հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքը ուղղելով մեր զինծառայողների վրա հրամայել են հանձնվել և մեր երկու զինծառայողները, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա՝ բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց հակառակորդը՝ լինելով դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր զինծառայողներին»։

Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ, կապ է պահպանվում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի հետ, բանակցային գործընթացը շարունակվում է։

Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ իրենց ուժերի հետ քաշման համար, հայկական կողմը ևս ներկայացրել է իր պայմանը.
«Առաջ են տարվել մեր ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը 5-10 զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն զինծառայողներին՝ այլ պայման ընդունելի չէ»,- ասաց Ասրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել