Armeniasputnik.am-ը գրում է.

Մենք պետություն, պետականություն, արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններ, վարչապետ, Ազգային ժողով․ եթե պետական բոլոր մարմինները կան, ինչո՞ւ է մեր գերիների հարցով զբաղվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հարցրեց կութեցիներից մեկը։

«Ձեր նշած բոլոր մարմիններն անխտիր զբաղվում են գերիների հարցով, բայց Մուրադովը՝ որպես ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, միջնորդական գործունեություն է կատարում, գնում է, գալիս է, տեսակետներ է փոխանցում և այլն։ Եվ խաղաղապահների մանդատի մեջ մտնում է նաև գերիների փոխանակման հարցը։ Բայց մեր պաշտոնյաները՝ ես ինքս, արտաքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրեն, մյուս կառույցները ներգրավված են բանակցային գործընթացում»,- նշեց Փաշինյանը։

Շարունակելով պատասխանել կութեցու բարձրացրած հարցին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ մեծ թվով միջազգային կառույցներ ևս զբաղվում են գերիների հարցով։ Նրա խոսքով՝ դա նաև ԱԳՆ-ի, տարբեր երկրներում դեսպանությունների աշխատանքի շնորհիվ է։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել