Pastinfo.am-ը գրում է.

Այս պահին սահմանին իրավիճակը հանգիստ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին լուրին։

«Եթե նման բան լիներ, ես բոլոր գյուղապետերին տեղյակ կպահեի։ Վերին Կարմիրաղբյուրի պալիգոնն է մոտ, այնտեղ անընդհատ ուսումնական կրակահերթեր են լինում, կարող է դա են լսել։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը կես ժամ առաջ էր ինձ մոտ»,-նշեց համայնքապետը։

Նշենք, որ Wargonzo-ն հայտնել էր՝ Տավուշի մարզի հատվածում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են և իրավիճակը լարված է։ Աղբյուրի փոխանցմամբ կրակոցները լսվել են Կարմիրաղբյուրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել