Pastinfo.am-ը գրում է.

Զորամասի պահպանության տարածքում ադրբեջանցիները մտնում և գերեվարում են զինծառայողներին։ ԱԺ-ում այս մասին ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«ՀՀ զինված ուժերի պահպանության տարածք են մտել, առևանգել, գետնին են պառկեցրել 6 զինվորի ու գերեվարել։ Սա աղետ է, անթույլատրելի է։ Ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են Հայաստանի պետական սահմանը, սպանում են զինվոր, ամեն օր սահմանային տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են պահպանության տարածք ու գերեվարել։ Այս աղետը կանգնեցնել է պետք։ ՊՆ-ի ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, որ կոչ ենք անում ադրբեջանական զինուժին գնալ, այլապես և այդ այլապեսը չենք տեսնում։ Այդ ամենը մեկ բանի վկայությունն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, իսկ հետո ասում եք՝ կա ապագա։ Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագան»,-ասաց պատգամավորը։

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հորդորեց պատգամավորին ատելության խոսք չտարածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել