News.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ԿԸՀ ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ցուցակը: Նա տեղեկացրեց, որ ցուցակում 103 թեկնածու կա:

Առաջին քսանյակում ընդրկված են հետեւյալ անձինք.

1.            Արամ Սարգսյան

2.            Արտակ Զեյնալյան

3.            Անի Խաչատրյան

4.            Ռոմիկ Մխիթարյան

5.            Բորիկ Նազարյան

6.            Անահիտ Ադամյան

7.            Մանվել Ղազարյան

8.            Ալբերտ Հովասափյան

9.            Հայկանուշ Ղշչյան

10.          Տավրոս Սափեյան

11.          Ռոբերտ Մանուկյան

12.          Քրիստինե Սարոյան

13.          Հովիկ Արսենյան

14.          Մասիս Մելքոնյան

15.          Ելենա Ասրիյան

16.          Սամվել Ադամյան

17.          Արամ Գեղամյան

18.          Սուսաննա Գյուրջյան

19.          Արսեն Մակվեցյան

20.          Սուրեն Ղուկասյան

Անի Խաչատրյանը նշեց, որ ցուցակում խոշոր գործարարներ չունեն: Հարցին, թե ՔՊ-ի հետ համագործակցություն պատկերացնում են, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրության արդյունքներից: Առհաասարակ խորհրդարանական մոդելը իր մեջ կոալիցիաների հնարավորություն է պարունակում: «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կա մասնակից ուժ կամ ուժեր, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են: Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած սպանություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող ունենալ կոալիցիա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել