Starnews.am-ը գրում է.

Անահիտ Սիմոնյանի և Հայկոյի ամուսնալուծության մասին խոսել են բոլորը, թերևս, ամենաքիչը՝ հենց իրենք: Հայկոն, առհասարակ, չի անդրադարձել այս թեմային, իսկ Անահիտն էլ միայն մեկ անգամ հայտնել է, որ իրենք ամուսնալուծվել են և այդքանով սահմանափակվել է: Ըստ Անահիտի՝ իր և Հայկոյի համար կարևորն այն է, որ իրենց որդին չզգա ծնողների բաժանությունը:

Ինչ խոսք, նախկին ամուսինների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, որոնք երբեք չեն մեկնաբանվում նրանց կողմից:

Starnews-ի ուշադրությունը գրավել է այն, որ երբեք հարցազրույցներ չտվող Անահիտ օրերս խոսել է իր և Հայկոյի հարաբերությունների մասին:

Անահիտը նախկինի պես շարունակում է պնդել, որ ինքը և Հայկոն հիմա ավելի լավ հարաբերություններ ունեն, քան նախկինում.

«Կատարյալ հարաբերություններ ունենք. ավելի լավ չի լինում, անգամ հիմա ավելի լավ է, քան առաջ էր»,- ասել է նա, ինչպես նաև հավելել, որ բաժանվելուց հետո վերադառնալը հին կետին և միանալը, ճիշտ չէ համարում (Bravo.am):

Ամեն ինչ իդեալական է հնչում, սակայն իրականությունն ըստ լուրերի՝ այդքան էլ այդպես չէ: Խոսակցություններ են պտտվում, որ նրանց հարաբերությունները երբեք էլ կատարյալ չեն եղել ոչ նախկինում, ոչ էլ՝ հիմա: Պարզապես սա բեմադրության մի մասն է, որն էլ Անահիտը շարունակում է խաղալ:

Ավելին, Անահիտը ըստ նույն լուրերի՝ բավական դեպրեսիվ շրջան է ապրում, երգչուհին չի հերքում, որ հոգեբանի մոտ է հաճախում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել