Բոլոր մանիպուլյացիաները մի կողմ, գյուղատնտեսության մասին, որ թեթև անդրադարձ արեց, ինչի չասեց, որ պարարտանյութերը թանկացել են մոտ 11%, իսկ թունաքիմիկատները 15%։
Կամ կաթիլային համակարգերը 30%
Էս ցանկը կարելի է անվերջ շարունակել
Ու սա ընդամենը մեկ տարում։
Իսկ հիմա իրական մի քանի թիվ։
Օրինակ անցած տարվա համեմատ ջերմոցաշինության համար անհրաժեշտ ծախսերը աճել են 104%-ով, իսկ եկամտաբերությունը նվազել է մոտ 50%-ով։
Նույնը վերաբերվում է ինտենսիվ այգիներին։
Անասնապահության մասին ավելի լավա լռեմ։
Հիմա դարի հարցը, եթե մեր հացահատիկի տարեկան պաշարի մոտ 20%-ը տալիս էր Արցախը, որը կապիտուլյանը նվիրեց իրա կիրթ ընկերոջը, հիմա էկոնոմիկայի նախարարը ինչպես ա պատրաստվում լրացնել էդ բացը։
Էս մի հարցին եթե պատասխանի, խոստանում եմ ավելի լուրջ հարցեր բարձրացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել