««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպումներ են ունենում հայաստանյան ռեկտորների հետ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանն ու Թորոսյանը ռեկտորների հետ առանձին-առանձին են հանդիպում ու խնդրում են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հետ լինել, աշխատել իրենց ձայներ բերելու ուղղությամբ կամ գոնե չեզոքություն դրսևորել ու որևէ քաղաքական ուժերի չսատարել:

Ըստ մեր տեղեկությունների, եղել են ռեկտորներ, որ մերժել են անգամ Ավինյանի և Թորոյանի հանդիպման հրավերը ու հայտարարել, որևէ ցանկություն չունեն նրանց հետ զրուցելու: Իսկ ռեկտորների մի հատվածն էլ բացառել է, որ իրենց հետ կաշախտեն, ինչ-որ կոմպրոմիսների կգնան:

Ռեկտորները նշել են, որ իրենք բազմիցս խոսել են իշխանությունների հրաժարականի մասին ու այժմ էլ այդ կարծիքին են: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության երկու կարկառուն դեմքեր զբաղված են տարբեր պաշտոնյաններին համոզելու, նրանց վրա ճնշում գործադրելու, որպեսզի իրենց կուսակցության համար նրանք ձայներ ապահովեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել