ArmLur.am-ը գրում է.

Հայտնի է, թե ովքեր են ընդգրկված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։ Ինչպես արդեն գրել էինք, դաշինքի վարչապետի թեկնածուն «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։

 «Պատիվ ունեմ» դաշինք

  1. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան
  2. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան
  3. Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյան
  4. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան,
  5. ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյան
  6. Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան
  7. Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան
  8. Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան
  9. Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան
  10. Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյան

Մայիսի 26-ը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու վերջնաժամկետն է։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել