Starnews.am-ը գրում է.
Վերհիշել նախկիններին, իհարկե, ամենալավ միտքը չէ, հատկապես որ նրանք վաղուց արդեն անցյալում են և նախկին են համարվում: Բայց հանրային մարդկանց բախտն այս հարցում այդքան էլ չի բերել:
Starnews-ն այս անգամ որոշել է հիշել և պարզել, թե ինչով է զբաղված Վիտամին ակումբի անդամ Չարենցի նախկին կինը:
Չարենցը 2014 թվականին ամուսնացել էր գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ: Ցավոք սրտի, թե ի ուրախություն զույգի` նրանց ամուսնությունը կարճ տևեց, բայց պատճառների մասին զույգը չէր խոսում:
Միայն ամիսներ անց Չարենցի արդեն նախկին կինը կայքերից մեկին ասել էր. «Շատ բան չեմ կարող ասել` Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ` իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլություը և շահամոլությունն էր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: