Armeniasputnik.am-ը գրում է.

Գյումրու ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել Խաչիկյանների 11-րդ զավակը՝ Մարիամը: Մոր ու նորածնի առողջական վիճակը նորմալ է:

«Երեխան լույս աշխարհ է եկել բնական եղանակով մայիսի 24-ին` 13:05-ին, 3.8 կգ քաշով: Նրանց վիճակը լավ է, դուրս կգրվեն վաղը»,-Sputnik Արմենիային հայտնեց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Էդգար Սուքիասյանը:

11-й ребенок 40-летней Мариам Хачикян

Թեև Խաչիկյանները շատերի նման բնակվում են տնակում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն: Սուսաննան 19 տարի առաջ Սավոյան փողոցում գտնվող տնակներից մեկում հարս է եկել ու մինչ Մարիամի ծնվելը 4 տղա ու 6 աղջիկ լույս աշխարհ բերել: Երեխաներից միայն 1–ն է չափահաս։ Ամենամեծ դուստրը 18 տարեկան է:

40-летняя Мариам Хачикян со своим 11-м ребенком
Սուսաննա Խաչիկյանը նորածին Մարիամի հետ

Չնայած դժվարություններին` տնակում ապրող Խաչիկյանների համար ամեն մի երեխայի ծնունդով նոր լույս է բացվում:

«Ամեն դժվարություն տանելի է: Երեխան լավ է հատկապես մեր ազգի ու մեր երկրի համար: Խորհուրդ կուտամ` չխուսափեն երեխա ունենալուց: Ամեն երեխա իրա ղսմաթն ու բաժինն ունի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բազմազավակ մայրը և ավելացրեց, որ փոքրիկներին պահելու հարցում օգնում են ավագները:

Սուսաննան չթաքցրեց, որ երբեմն խառնում է երեխաների անունները, հատկապես նախատելիս։

«Մարդիկ մեկ-երկուսինը կխառնեն, ինչըղ կեղնի` ես չխառնեմ»,– կատակեց նա:

Եկամտի հիմնական աղբյուր չկա՝ ամուսինը հիմնական աշխատանք չունի, զբաղվում է շինարարական գործերով. հիմնական եկամուտը նպաստն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել