Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս ոճափոխություն է դիմել և մազերը ներկել գազարագույն երանգով: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է ոճափոխությունների, մազերն առաջին անգամ 11 տարեկանում ներկելու և դստեր մազերի հետ կապված փոփոխությունների մասին:

Նաիրայի խոսքով՝ փոփոխություններ շատ է սիրում: «Առհասարակ, տաք գույների մեջ ինձ երջանիկ եմ զգում՝ չնայած սառը եղանակի սիրահար եմ: Նախկինում, հիմնականում, մազերս վարդագույն էի ներկում, բայց գազարագույնը, կարծես, կրակի խորհուրդ ունի, իսկ ջերմության կարիք վերջերս բոլորս ենք զգում: Փոփոխությանը շատ հեշտ գնացի, իսկ հետո չզղջացի, ցանկացած պահի կարող եմ այս երանգը ևս փոխել: Արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխության հեշտ եմ գնում. դա կարող է լինել շրթունքների լիցքը, նիհարելը կամ գիրանալը, մազերի նոր գույնը, հագուստի ոճը: Չեմ կարող հայելու մեջ նայել ու անընդհատ նույն դեմքը տեսնել, հոգնում եմ և որոշում փոխել կերպարս»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ արտաքին փոփոխությունները ներքին փոփոխություններ են բերում, երբեմն նույնիսկ բխում են ներսից: «Երբ անտրամադիր եմ, առաջինը մտածում եմ մազերիս և եղունգներիս ձևի, գույնի փոփոխությունների մասին, իսկ փոխելուց հետո տրամադրությունս միանգամից փոխվում է դեպի լավը: Վերջին տարիներին շատ փոփոխություններ եմ արել, բայց ամենակտրուկն այն էր, երբ շատ կարճ սանրվածք արեցի ու թողեցի մազերիս բնական գույնը: Միայն թե սթրես ապրեցի, չգիտեի, որ սպիտակ մազեր ունեմ: Հետո ներկեցի դրանք, որ չերևան, բայց ուզում էի մնալ բնական գույնով՝ զերծ արհեստականություններից»,- պատմեց նա:

Նաիրան ընդգծեց, որ ռիսկի դիմել սիրում է, փոփոխություններից չի վախենում: «Ապրում եմ մեկ անգամ և ուզում եմ ինձ տեսնել բոլոր կերպարներում: Դրա պահանջը նկատում եմ նաև հանդիսատեսի կողմից, շատերը սպասում են, թե ինչ եմ անելու, որ իրենք էլ անեն: Եղել է, չեն տեսել, որ գեղեցկության սրահում եմ, նկարս ցույց են տվել՝ խնդրելով նույն սանրվածքից ստանալ: Հաճախ են գրում, հարցնում, թե ի՞նչ գույնով եմ ներկել մազերս, մարդկանց արձագանքները շատ հաճախ լավն են լինում: Շրթունքներիս դեպքում է արձագանքը վատը եղել, բայց այդ դեպքում ես ևս կարծում էի, որ վատ է: Հիմա ամեն ինչ իր տեղում է»,- ասաց Նաիրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել