Tert.am Լife-ը գրում է.

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, վերջին մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան խոսել է 26 կգ նիհարելու իր տարբերակի, սիրելիի աջակցության, ինքնուրույն մարզվելու և շրթունքները ֆիլերով ներարկելու մասին:

Ըստ Լիանայի՝ մանկուց մոտ 11 տարի գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվել, բայց հետո դա թողել է, ժամանակի ընթացքում գիրացել:

«Հիմա զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, փորձում եմ ստանալ այն քաշը, որին ձգտում եմ հասնել, գեղեցիկ տեսք ունենալ: Նախորդ տարի կարանտինի ընթացքում հասկացա, որ եթե չսկսեմ նիհարել, ավելի կգիրանամ: Տանը մարզվում էի, կարգավորում սննդակարգս, հետո սկսեցի այցելել մարզասրահ: Մինչև հիմա էլ սննդակարգս կարգավորված է՝ չնայած արդեն այնքան խիստ չէ, որքան սկզբում: Այս մեկ տարվա ընթացքում նիհարել եմ 26 կգ: Նախկինում կշռում էի 83 կգ, հասակս 168 սմ է, հիմա կշռում եմ 57 կգ: Երբ ասում էին, որ ավելորդ քաշ ունեմ, նեղսրտում էի, բայց երբ կանգնեցի կշեռքին, տեսա 83 թիվը, սթափվեցի: Հասկացա, որ ինքս ինձ դուր չեմ գալիս, շատ հագուստներ չէի կարողանում հագնել: Ծանր շրջան եմ ունեցել, հոգեբանական բարդություններ են եղել: Երբ հավաքվում եք ծանոթներով, տեսնում ես՝ նրանք կարողանում են գեղեցիկ շրջազգեստներ հագնել, դու ոչ, նեղսրտում ես»,- պատմեց նա:

Դերասանուհու խոսքով՝ ինքը միշտ սիրել է իրեն, չի եղել, որ հայելու մեջ նայի ու վատ զգա, ուղղակի հասկացել է, որ կարող է ավելի լավը լինել: «Մի պահ հասկանում ես, որ ինքդ քեզ հետ հաշտ չես, ինչ-որ բան խանգարում է: Ճանապարհը բարդ էր, բայց չի եղել, պահ, որ կոտրվեմ, մտածեմ չշարունակելու մասին: Ի վերջո, չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»,- ասաց նա:

Դերասանուհին շեշտեց, որ սիրելին միշտ կողքին է եղել: «Երբ պետք է երեկոյան ոչինչ չուտեի, մոտիվացիայի մեծ աղբյուր էր պետք: Սիրելիս կողքիս էր, ինչը շատ կարևոր է: Կարող էր ասել, որ պետք չէ նիհարել, գնանք ինչ-որ բան ուտելու, բայց նա ոգևորում էր ինձ, ասում էր՝ դիմացիր: Շատ զույգեր գիտեմ, որտեղ աղջիկները քաշ են հավաքում, ասում են՝ ինչպե՞ս կարող է տղան ուտել, իսկ իրենք ոչ: Այնպես որ, միայնակ չես կարող, կողքից քեզ ուժ է պետք: Սիրելիս նիհար, բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածք ունի, ինքս էլ չէի ցանկանում նրա ավելորդ քաշ ունենալ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել