News.am-ը գրում է․

Բոլոր պետական եւ մասնավոր առողջապահական հաստատությունները պետք է հետեւեն մուկորմիկոզի` նախարարության կողմից տրված սքրինինգի, ախտորոշման եւ բուժման ցուցումներին:

Ջամու եւ Քաշմիր հնդկական միութենական երկրամասի կառավարությունը երկուշաբթի մուկորմիկոզը համաճարակ է հայտարարել («սեւ բորբոս»):
Ըստ Times of India թերթի, սույն որոշման համաձայն, վտանգավոր սնկային հիվանդության` մուկորմիկոզի բուժումը պետք է իրականացվի 1897-ի Համաճարակային հիվանդությունների մասին հնդկական օրենքի համաձայն, որը հատուկ միջոցներ է նախատեսում համաճարակների տարածման դեմ պայքարի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր պետական եւ մասնավոր առողջապահական հաստատությունները պետք է հետեւեն առողջության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության, Հնդկաստանի կառավարության եւ Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից տրված մուկորմիկոզի սքրինինգի, ախտորոշման եւ բուժման ցուցումներին»,- ասել են Ջամուի եւ Քաշմիրի առողջապահական վարչությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել