Ավագ ենթասպա Սամվել Ղահրամանյանը ծնվել է 1968թ, հունիսի 15-ին, Արցախի Մարտունի քաղաքում։ Ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն։ Արցախյան առաջին գոյապայքարի մասնակիցը հետագայում նույնպես համալրել է Պաշտպանության բանակի շարքերը։ Ծառայում էր Մարտունու 3-րդում։ «Մարտական խաչ 2-րդ աստիճան»ի ասպետ էր։ Հայրենիքին անձնուրաց ծառայության համար արժանացել է նաև «Մայրական երախտագիտություն», «Անդրանիկ Օզանյան». Շքանշանների։ Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արժանացել է «Արիության համար» մեդալի։

Բանակային զինակից ընկերներն ու զինվորները նրան կոչում էին «մեդիկ» մականվամբ՝ իր` զինվորների հանդեպ թե պատերազմական իրավիճակներում, թե խաղաղ պայմաններում ցուցաբերած հոգատարության համար։ 2020-ի հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտով մեկնել է Հադրութի պաշտպանության մարտերին։ Քիչ ժամանակ անց ընկել են շրջափակման մեջ։ Երկար ժամանակ օգնության սպասելով մարտ են վարել։ Ընկել է հերոսաբար՝ մինչև վերջին շունչը պայքար մղելով թշնամու դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել