Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 23-ին, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան Օշական գյուղի 1-ին փողոցում մոտ 80 տարվա բարդին արմատից կոտրվել ու տապալվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով մետաղե ջարդոնի են վերածվել բակում կայանված ՎԱԶ 2106 և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այսօր՝ մայիսի 24-ին տապալված ծառի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ վտանգ ներկայացնող բարդի կտրել և հեռացրել են, քանի որ կա մտավախություն, որ հնարավոր է՝ ոչ միայն այդ ծառը, այլև գյուղում նմանատիպ բազմաթիվ ծառեր տապալվեն, ու հիմա գյուղապետարանը անում է ամեն ինչ՝ վտանգ ներկայացնող ծառերը հեռացնելու համար։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել