keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ոչ մի բան չեք արել, պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ճիշտ էի ասում. Սամվել Բաբայանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

visibility 339 commentմեկնաբանել

News.am-ը գրում է.

Հիմա կարելի է հետ գնալ ու ասել՝ ես ճիշտ էի էն ժամանակ, իսկ ես ասում եմ՝ ոչ, երկու կողմն էլ սխալ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ «ոչմիթիզականության» ուղեգիծ ընտրելը:

«Ասեմ ինչու. Եթե դուք զենքը առնեիք, բանակը պատրաստեիք, այս վիճակը չէր լինի: Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի, ես ճիշտ էի: Էդպես ես էլ կարող եմ շատ բան ասել: Դա հարցի պատասխան չի: Ես էլ առաջին նախագահին հարգելով ասում եմ՝ պարոն նախագահ, 1992 թվականին ամբողջ ազգով, ընդդիմությունն էլ հետը, քեզ ասում էին, որ դու Շահումյան, Մարտակերտ այդ տարածքները պայմանավորվել ես հանձնել: Հավատայի՞նք: Ինչո՞ւ, որովհետեւ չէինք կարողանում կռվեինք, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվացնում: Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասեցին՝ հաղթած նախագահ, բայց մոռանալով իրականությունը: Հիմա էլ է նույնը: Եթե չեք կարողացել կազմակերպել չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք, ատամներդ սեղմեք, պատրաստվի քո բանակը, քո երկիրը պաշտպանելու համար: Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա հավելեց, որ 10 օրից ավելի է թուրքերը եկել են առաջ, մենք էլ անընդհատ դրա մասին ենք խոսում, թե տեսեք, առաջ են եկել. «Ես իմ ելույթում ասացի՝ էն դրոշը, որ դրեք եք Երասխավանում, որ մի օր արհամարհեն, ի՞նչ եք անելու: Հիմա թուրքը արհամարհեց, եկավ նստեց, ասեց՝ եկել եմ, դե պատասխանեք: Ունե՞ք պատասխան, չունեք: Ես հենց դրա մասին էի խոսում, որ 22 հազարանոց բանակ է ստեղծել արդիական զենքերով զինված: Ասում էիք՝ ոչինչ, մենք կարող ենք ավտոմատով պահել: Դե պահեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝