Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 24-ին,արտակարգ դեպք է տեղի ունեել Շիրակի մարզում։

Ժամը 07։20-ի սահմաններում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը, Դավիթ Ասատրյանն ու Ռոման Հարությունյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և տուժած քաղաքացու ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: շ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել