Hraparak.am-ը գրում է․

Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարը։ ԼՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն իր խոսքում նկատեց, որ թեեւ թշնամին մտել է ՀՀ տարածք, բայց երկորւմ ոչ մի գործընթաց այս ընթացքում կանգ չառավ, ավելին՝ ընտրությունների գնացքը շարժվել է եւ գնում է առաջ, հետեւաբար այս ընտրություններից կախված է շատ բան։ Սակայն, մինչ օրս ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետեւ օր օրի թշնամին իր զորքերը ավելացնում է ՀՀ սուվերեն տարածքում․ «Մեզ ի՞նչ է առաջարկվում՝ մեզ ասում են եկեք ինքնաձիգը դնենք ձեր գլխին եւ այդ ինքնձիգը ձեր գլխին դրած քննարկենք՝ սա մեր սահմանն է, թե՞ ձեր սահմանն է։ Ի՞նչ է պետք անել՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա մեր տարածքից, կրակելը միշտ կա, բայց կրակելը վերջին հանգրվանն է։ Հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ, միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ պետական սահմաններից»,-ասաց Մարուքյանն ու մատնանշեց մեր մյուս թշնամուն՝ ատելությունը, որ բաժան բաժան է արել մեր հասրակությունը։

Անդրադառնալով վերջին օրերին քննարկվող եւ Ն․ Փաշինյանի կողմից ստորագրվելիք գաղտնի փաստաթղթին, նա նշեց, որ չի հիշում, թե երբեւէ Ադրբեջանը կամ նրա նախագահը ասած լինեն, որ Ադրբեջանի հանրապետությունում կան սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են, բայց նման հայտարություններ մենք լսում ենք մեր ղեկավարությունից․ «Այս մասով իրավիճակը իսկապես ծանր է եւ եթե այս վիճակը խորանալու է, չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, որովհետեւ եթե ամեն օր ադրբեջանական զինուժը շատանա իր թվաքանակով ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը եւ դա ի՞նչ ընտրություն է լինելու կամ ինչի՞ց ենք խոսելու այդ ընտրությունների ժամանակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/12588acc0c706a8a417866cccf8449d7

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել