Armeniasputnik.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է եկել նոր խումբ։

Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Մայիսի 12-13-ին Սև լճի տարածքում և հարակից գյուղերում թշնամու զինվորականները 3.5 կմ ապօրինի հատել են ՀՀ պետական տարածքը, իսկ մայիսի 20-ին` Խոզնավարի ուղղությամբ ևս 1.5 կմ առաջ էին եկել։

«Որ 1.5 կմ առաջացել են, մերոնք հետ են մղել, գնացել են։ Հիմա ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ի դրությամբ հատած տարածքներում, այսինքն` դեռ 3.5 կմ մեր տարածքում են»,- ասաց նա։

Նրա խոսքով` Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։

«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը` Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշեց Գրիգորյանը։

Դեռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի` եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները։

«Սպասում ենք, տեսնենք` ինչ են ասում` գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելեց նա։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել