ArmLur.am-ը գրում է.

Մայիսի 21-ի ուշ գիշերը Ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի մասնակից հայ զինվորներին տեղափոխել են տարբեր բժշկական հոսպիտալներ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի լատվական բաժնի պատասխանատու Արմինե Ավագյանը:

Ըստ նրա՝ միջադեպի արդյուքում հիվանդանոց են տեղափոխված եղել 10 զինվոր,
որոնք ունցել են թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ, իսկ ավելի ուշ զինվորներին տեղափոխել են տարբեր հոսպիտալներ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ երեկ Սյունիքի մարզում կրկին միջադեպ է եղել մեր եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, ինչի հետևանքով 11 զինվոր տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Միջադեպի հետևանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը:

ArmLur.am-ին Պաշտպանության նախարարությւոնից պաշտոնապես հաստատել էին , որ երեկ գիշեր է եղել միջադեպը: Հանգամանքները եւ պատճառնրը ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել