Armeniasputnik.am-ը գրում է․

ԵԱՏՄ-ում դեղագործական արդյունաբերության զարգացման միջոցառումների ցանկի հաստատումը կօգնի ընդլայնել դեղագործական ոլորտի համատեղ արտադրությունները։

ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը միութենական դեղերի շուկայի վրա, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում էր ընդունել մինչև 2024թ. մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված ռազմավարական կարևոր դեղերով և դեղագործական նյութերով ԵԱՏՄ երկրների ապահովվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև Միությունում դրանց արտադրության հաստատման համար:

Ինչպես ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ՝ ԵԱՏՄ-ում դեղագործական արդյունաբերության զարգացման միջոցառումների ցանկի հաստատումը կօգնի ընդլայնել կոոպերատիվ համագործակցությունն ու միութենական երկրների բիզնեսի աջակցման միջոցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել